Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


 

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթում արձագանքեց Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը բիզնեսը չի պաշտպանում։

Պատգամավորը հիշեցրեց Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին. «Երբ պարոն Մինասյանի կուսակցությունը տարբեր ժամանակներում կոալիցիոն իշխանության մեջ էր, գտան մեկին՝ Արմեն Ավետիսյանին, բերեցին դրեցին Մաքսայինի պետ, հագը շոր չկար։ Ինչ-որ մի տեղից գտան, բերեցին, ասացին՝ շատ ուժեղ տղա է։ Սա ուրեմն ամեն օր միլիոններ էր հավաքում պետական բյուջեից, մեծ խումբ էր ստեղծել և վերածվել էր մի մեծ մաֆիոզի։ Ու ինչքան ընտանիքներ կային, որ ուզում էին բիզնեսով զբաղվել, բայց իրենց հետ կապ չունեին, իշխանության հետ կապ չունեին, 30-40 տոկոս մաքսազերծումը ավելի թանկ էին անում, ամիսներ հետո այս մարդիկ մահանում էին։ Այդ սրիկային հանեցին, բերեցին այլ սրիկայի»,- նշեց պատգամավորը։

Նա նաև անդրադարձավ այն նախարարություններին, որտեղ Մինասյանը աշխատել է․ «Դրանից հետո բոլոր նախարարություններում, որտեղ որ պարոն Մինասյանը աշխատել է, ձեզ մոտ սանդղակ կար կաշառքի, եթե այս փաստաթուղթն էր ստորագրվում՝ պետք է X գումար վճարեին, X մինուս՝ այն մյուսի համար։ Եվ դուք եկել, ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում, այն բիզնեսին, որ դուք կոալիցիա եք եղել, մինչև անգամ գնացել էիք գործարան ստուգման, երկաթով հատուկ խփում էիք էլեկտրոնային բլոկներին, ջարդում, որպեսզի վնաս տայիք, բայց սա ՀՀ արտադրությունն էր։ Նկատի չունեմ ձեր անձը, այլ ձեր քաղաքական իշխանությանը»,- շեշտեց Սուքիասյանը։

Նա նշեց, որ կանչում էին, ասում՝ այսքան պիտի տաս․ «Պարզ է, որ մենք մեզ ճիշտ ենք պահել որպես ընտանիք, և իմ նման հազարավոր ընտանիքներ ամեն ինչ արել են՝ ընտանիքով ստեղծածը պահեն։ Ձեր նմանները քաղաքական տանիք էին փնտրում, մի ամբեոն էին գտնում, մի լրագրողական խումբ ուղարկում մարդկանց հետևից»։

Նա նաև անդրադարձավ «Սիլ պլազային»՝ նշելով. «1994թ.-ին «Սիլ պլազայի» մի պատը վաճառում են 5000 դոլարով, 5 հատ բնակարանի պահանջ են դնում, բնակարն են ձեռք բերում, 1 միլիոն դոլարի ծախս է արվում, շենքը սարքում են, իրենց քաղաքական համակարգը դնում է պատրաստ շենքը ասում են 5000-ով են առել»։

 

114