Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը  կրկին կոնֆլիկտի մեջ է մտել Թրամփի հետ։

Նա նշել է, թե ինչպես կարելի է վստահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե նա չի հրապարակում պեդոֆիլիայի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի դեմ գործի նյութերը։
Մասկը համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։

«Ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ մարդիկ վստահեն Թրամփին, եթե նա չի հրապարակում Էպշտեյնի ֆայլերը», - ասվում է հրատարակության մեջ։

Մինչ այդ Մասկը նաև ենթադրել էր, որ Էպշտեյնի ցուցակներում են նաև ինքը՝ Թրամփը, և նրա նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը, և այդ պատճառով փաստաթղթերը դեռևս հրապարակված չեն։

Խոսքը ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի դեմ հարուցված քրեական գործի մասին է։ Նա ձերբակալվել է 2019 թվականի։ Դատախազությունը հայտնել է, որ 2002-2005 թվականներին ֆինանսիստը Մանհեթենի իր տանը կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր։ Էպշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում կային մեծ թվով գործող և թոշակառու պաշտոնյաներ ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլև շատ այլ երկրներից։

200