Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էստոնիան կարող է խոչընդոտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը, եթե այն բացառի ռուսական նավթի գնի նվազագույն չափի իջեցումը մինչև 45 դոլար մեկ բարելի համար։

Այս մասին ERR հեռուստառադիոընկերությանը հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։

«Մենք բացարձակապես վստահ ենք, որ նավթի գնի նվազագույնի իջեցումը պետք է ներառվի այս փաթեթում։ Մենք շատ կոշտ դիրքորոշում ունենք այս հարցում», - ասել է Մարգուս Ցախնան։

Եվրահանձնաժողովը առաջարկել է ռուսական հում նավթի գնի նվազագույնը 60 դոլարից իջեցնել մինչև 45 դոլար մեկ բարելի համար։ Ենթադրվում էր, որ այս միջոցառումը կներառվի հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթում։ Սակայն Միջերկրածովյան երկրները դեմ են արտահայտվել այս պահանջին։

233