Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 9-ին՝ ժամը 18:04-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին:

Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

 

117