Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։

«Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է, և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- նշել է նա։

190