
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։
ՏԿե նախարարության հաղորդագրության համաձայն՝ նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
Նիստի ընթացքում քննարկել ենք նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
Քննարկել ենք ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
Հանձնարարվել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով։