Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը:

«Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն Հիսուսին և Կույս Մարիամին, շնորհակալություն իմ թիմին և շնորհակալություն մարզասերներին։ Այս հաղթանակը նվիրում եմ բոլորին։ Ուզում եմ տուն գնալ և հանգստանալ։ Ուզում եմ կրկին տեսնել կնոջս ու երեխաներիս։ Տեսնենք, թե ինչ կլինի 2-3 ամսից։

Հաջորդ մենամարտի համար մենք ունենք երեք տարբերակ՝ Ջոշուա, Չիսորա կամ Ջոզեֆ Փարքեր»,- ասել է Ուսիկը:

 

198