«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս:
ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
«Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում՝ պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:
22 Հուլիս, 2025 12:23
110