Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 23-ին՝ ժամը 08։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan, Toyota և VAZ մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը շրջվել է, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են Toyota և Nissan մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել VAZ մակնիշի ավտոմեքենան և հոսանքազրկել:

143