Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քաղաքապետից պաշտոնական պարզաբանում է պահանջել՝ շատրվանների հետ կապված իրավիճակը համարելով անթույլատրելի:

Մինասյանը, մասնավորապես, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջել է պարզաբանել, թե ով է հուլիսին 27-ին կազմել շատրվանների երգացանկը, և ով է նման երաժշտության պատասխանատուն, ով է տարածքի և շատրվանների շահագործման պատասխանատուն, ինչո՞ւ չի արգելվել Վարդավառի տոնին նման մեծ քանակի մարդկանց հոսքը շատրվանների մեջ այն դեպքում, երբ ներսում կան բազմաթիվ վտանգավոր պոմպեր ու լարեր:

Իր պահանջներով պաշտոնական գրությունը Սարիկ Մինասյանը հրապարակել է բաց ձևաչափով:

Նշենք՝ հուլիսի 27-ին Գյումրու երգող շատրվաններում միացված է եղել «Доля Воровская երգը: 

687