Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՊՆ զինծառայողները հուլիսի սկզբներին ահազանգել էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հայտնել Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: 

Նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ մշակված ծրագրով, բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։

342