Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է Եվրոպայի անվտանգության և բարեկեցության համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Euronews-ի ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ եթե խոսքը ընդլայնման մասին է, և եվրոպական անվտանգության հարցին լրջորեն են մոտենում, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը քաղաքական քարտեզի կարևոր մասն է։
«Մենք ձգտում ենք ինտեգրվել Եվրոպային, սակայն մեզ պակասում է եվրոպական ընտանիքի մաս դառնալու փորձը։ Եվրոպան ցանկանում է ընդլայնվել, բայց Հարավային Կովկասի վերաբերյալ նրա փորձը սահմանափակ է։ Հետևաբար, երկու կողմերն էլ պետք է սովորեն միմյանցից և կիսվեն փորձով։ Սա պահանջում է ինտենսիվ երկխոսություն և համատեղ ջանքեր»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը։
Նախարարն ընդգծել է նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի կարևորությունը, ինչպես նաև «Միջին միջանցքի» դերը։
«Միջին միջանցքը» պարզապես միջանցք կամ ֆիզիկական երթուղի չէ. այս նախագիծը ներկայացնում է մի տարածք, որտեղ միավորվում են այդ բոլոր տարրերը»,- հավելել է Մակա Բոչորիշվիլին։