Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15 հազար օտարերկրացի է մասնակցելու:

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է՝ ինչո՞վ է կարևոր այս թիվը:

«Նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:

Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:

15000*500=7,500,000

Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան:

929