Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեմոկրատներին մեղադրել է Nvidia ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քննադատության համար օգտագործելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինձ համար պարզապես ծիծաղելի է, որ դեմոկրատները Դոնալդ Թրամփին մեղադրում են Չինաստանի նկատմամբ մեղմ քաղաքականություն վարելու մեջ»,– ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ Թրամփի քաղաքական հակառակորդներն օգտագործում են Հուանգի և մի կնոջ ենթադրյալ կապերի մասին տեղեկությունները՝ ԱՄՆ գործող նախագահին մեղադրելու այնպիսի քայլերի մեջ, որոնք իրականացրել է Ջո Բայդենը։
Վենսը նշել է, որ Թրամփի վարչակազմը աննախադեպ միջոցներ է ձեռնարկում ամերիկյան առաջադեմ միկրոչիպերի արտահանման սահմանափակման և կարևորագույն տեխնոլոգիաների պաշտպանության ուղղությամբ։