Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»:

 

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 6-ին՝ ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ հյուրանոցային համալիրի, «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

90