Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-31-ը ընկած ժամանակահատվածում Արարտյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, իսկ հուլիսի 30-ին այն հասավ իր պիկին՝ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ 40 աստիճանի», - այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանի խոսքով, տեղումների քանակը հանրապետության տարածքում հուլիսին բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Հիմնականում հյուսիսային շրջաններում՝ Տավուշում, Լոռիում Սյունիքում թափվել է տեղումների ամսական քանակի 100-170 տոկոսը։

«Բայց նաև ունենք հատվածներ, օրինակ Արարատի հատվածը, որտեղ տեղումների քանանակը կազմել է ամսական նորմայի ընդամնեը 4 տոկոսը, իսկ Մեղրիի հատվածում ընդհանրապես տեղումներ չեն եղել։ Երևանում նույնպես խիստ անհավասարաչափ են եղել տեղումներ. որոշ հատվածներում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 180 տոկոսը, որոշ հատվածներում էլ՝ ընդամենը 35 տոկոսը։

Տաք օդի ալիքի պիկը դիտվեց օգոստոսի 2-ին, երբ Երևանում ջերմաստճանը հասավ մինչև +41.9 աստիճան՝ գերազանցելով տվյալ օրվա՝ 2000 թվականին դիտված 40,8 աստիճանը։ Իսկ Արենիի հատվածում այդ օրը գրանցվեց մինչև 42.6 աստիճան տաքություն»,- հավելեց Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով, այդ տաք օդի ալիքի դեպքում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել։ Հանրապետության պատմական առավելագույնը դիտարկվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիի հատվածում՝ 43.7 աստիճան, իսկ Երևանում՝ 2018 թվականի հուլիսի 12-ին՝ 42.4 աստիճան։

156