Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում երազել է մի օր խաղալ ֆրանսիական «Մարսելում»։
««Մարսելն» այժմ լավ վիճակում է։ Չեմ խաղացել այստեղ, բայց սա մի ակումբ է, որտեղ հանդես գալը իմ երազանքն էր։ Ցավոք, այն երբեք չիրականացավ։ Այստեղ լինելը, ենթակառուցվածքներին ծանոթանալը… Սա մեծ ակումբ է՝ բազմաթիվ հետաքրքիր կողմերով»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։

Հիշեցնենք, որ խաղացողի կարիերայի ընթացքում Զիդանը հանդես է եկել «Կանի», «Բորդոյի», «Յուվենտուսի» և «Ռեալ Մադրիդի» կազմում։ Մարզչի կարգավիճակում նա «Ռեալի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։
Աղբյուրը`ArmSport.am