
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Առաջարկվել են <<Վեոլիա ջուր>> ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ խմելաջրի օգտագործման կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարել՝ ջրի խնայողաբար սպառման նպատակով։
Մարզպետի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Լեռնագոգում Համահայկական հիմնադրամի կողմից կառուցված թաղամասում ապրող արցախցի բնակիչներին, զրուցել նրանց հետ, քննարկել նորակառույց թաղամասի կոմունիկացիոն համակարգին վերաբերող մի շարք հարցեր։