Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։

Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

101