
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ԱՁ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, ք. Վայք, Ջերմուկի խճուղի, ավտոկայանի տարածքում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ԱՁ-ի լցակայանում անցկացվել են ստուգումներ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ․
վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում՝ այդ թվում թերլիցքավորում,
վառելիքի սահմանված կարգով պարտադիր մակնշման բացակայություն,
լիցքավորման սարքավորման վրա ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում ՇՎՏՄ կողմից տրամադրված QR կոդի բացակայություն։
Հայտնաբերված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։
#ՇՎՏՄ #Թերլիցքավորում #Մակնշում #Չափագիտական #Խախտում #Մշտադիտարկում