
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ:
Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։
Վեց տարվա ընթացքում այն փոքր կամերային կազմից և համեստ համերգներից հասել է ամենահայտնի արտիստների, ինչպես նաև ընկերությունների հետ համագործակցության՝ ինչպիսիք են «Кинопоиск»-ը և «Яндекс»-ը։ Imperial Orchestra-ն ունի պետական պարգևներ, որոնք ճանաչում ունեն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: 2025 թվականին արժանացել է միջազգային Bravo մրցանակին՝ ստանալով «Տարվա նվագախումբ» տիտղոսը։ Այն հանդես է գալիս հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։
Նախագծի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Դուլինը պատմել է 800-ից ավելի երաժիշտներից բաղկացած կոլեկտիվը ղեկավարելու գաղտնիքների մասին, և, թե ինչ է սպասվում երևանյան հանդիսատեսին սեպտեմբերի 7-ին՝ Cinema Medley շոուի շրջանակում:
Մեր գլխավոր գաղտնիքը բարեկամական մթնոլորտն է, որում ապրում ենք. Դուլին։
-Imperial Orchestra-ն արդեն շատերին հայտնի նախագիծ է։ Ինչպե՞ս ծնվեց այն ստեղծելու գաղափարը։
-Սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվեց չորս տարի առաջ, հատուկ առաջին նախագծի՝ Cinema Medley սաունդթրեքների շոուի համար։ Հենց սաունդթրեքները դարձան մեր ռեպերտուարի հիմքը, քանի որ ժամանակակից պատմության մեջ հենց այս ժանրն է մարմնավորում գործիքային և սիմֆոնիկ երաժշտությունը։ Մենք պետք է զրոյից ստեղծեինք պրոֆեսիոնալ և որակյալ համույթ, որը կկարողանար կատարել լեգենդար ֆիլմերի երաժշտություն։
Միայն սիմֆոնիկ նվագախումբը, իր ավանդական հասկացությամբ, բավարար չէ ֆիլմի երաժշտության հնչողությունը բնօրինակի նման վերարտադրելու համար։ Այդ պատճառով Imperial Orchestra-ում դասական գործիքների կողքին կա թվային և ֆոլկլորային գործիքների լայն տեսականի, ինչը երաժշտությանը տալիս է առավելագույն հարուստ գունապնակ։ Այս ամենի շնորհիվ մենք աշխարհի ամենատեխնոլոգիական նվագախմբերից մեկն ենք։
-Ձեր առաջին ելույթը ո՞րն էր։
-Մեծ սիմֆոնիկ ծրագրերից բացի մենք ունենք նաև կամերային համերգներ՝ մեր առաջատար մենակատարների մասնակցությամբ։ Այդ փոքր ծրագրերից և դահլիճներից էլ սկսվեց համերգային գործակալության մեր կարիերան՝ «Հաղթական օրգան», «Հրեշտակներն ու Դևերը», ինչպես նաև «Գահերի խաղ» և «Դուդուկի մոգությունը» սաունդթրեքների շոուն: Հանդիսատեսի ջերմ արձագանքից հետո հասկացանք, որ ուզում ենք ավելի մեծ և մասշտաբային նախագծեր։
-Այժմ քանի՞ երաժիշտ կա նվագախմբում։
-Այժմ Imperial Orchestra-ում մոտ 800 երաժիշտ կա՝ առաջատար երաժիշտներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՊՀ երկրներից:
- Դժվա՞ր է ղեկավարել այդքան մեծ նվագախումբ։
-Երաժիշտները հատուկ տեսակի մարդիկ են (ժպտում է)։ Եթե ասեմ՝ հեշտ է, սուտ կլինի։ Գլխավոր գաղտնիքը բարեկամական մթնոլորտն է և միմյանց անսահման աջակցությունը։
-Ինչո՞վ է Imperial Orchestra-ն տարբերվում մնացած սիմֆոնիկ նվագախմբերից, որոնք ևս իրենց ցանկում ունեն երաժշտություններ կինո- և մուլտֆիլմերից: Չէ, որ հիմա ՌԴ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նման ուղղվածությամբ նախագծերը բավականին հայտնի են, բայց բոլորին չի բախտ վիճակված դառնալ այդքան ճանաչված:
-Մեր յուրահատկությունն այն է, որ բոլոր սաունդթրեքները ներկայացնում ենք medley ժանրում՝ միավորելով հիմնական երաժշտական թեմաները և ներկայացնելով դրանք ամենաէպիկական ու հուզիչ տարբերակով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի, թվային օրգանի և երգչախմբի մասնակցությամբ։
-Ձեր համերգների ժամանակ հնչում է ոչ միայն սիմֆոնիկ երաժշտություն, այլև ելույթ են ունենում մենակատարներ: Ովքե՞ր են նրանք։
-Մենք ոչ միայն նվագախումբ ենք, այլև լեյբլ, որը զբաղվում է արտիստների ամբողջական պրոդյուսերությամբ։ Այդ պատճառով մեզ մոտ մասնակցում են և՛ փորձառու արտիստներ, և՛ հույս ներշնչող երիտասարդներ։ Այդ պատճառով մենք անդադար նոր հնչողության որոնումների մեջ ենք թե՛ մենակատարների, թե՛ երաժիշտների շրջանում: 2025-ին անցկացրինք վոկալիստների առաջին մեծ քասթինգը Cinema Medley 3-ի պրեմիերայի համար, որին մասնակցեց ավելի քան հազար երգիչ՝ Ռուսաստանից և ԱՊՀ-ից։ Հենց այդպես մենք ծանոթացանք հիասքանչ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, «А ну-ка, все вместе» մեգաշոուի հաղթող Սյուզաննա Մելքոյանի հետ: Սեպտեմբերի 7-ին նա կկատարի «I Will Always Love You» երգը «Թիկնապահը» ֆիլմից։
Եթե հանդիսատեսը լինի մեր համերգին, նրան հետաքրքիր կլինեն նաև մեր մյուս շոուները. Դուլին։
-Ի՞նչ համագործակցություններ եք ունեցել մեծ բրենդների հետ։
-Մենք մաքսիմալ բաց ենք համագործակցության համար։ Այդ պատճառով ձգտում ենք զարգանալ տարբեր երաժշտական ուղղություններով: Վերջերս գրել ենք մեր առաջին սաունդթրեքը հայտնի «World of Tanks» խաղի համար, որը կլսեն միլիոնավոր գեյմերներ ամբողջ աշխարհում, ինչպես նաև երկու մեծ սիմֆոնիկ շոու՝ «Թագավորն ու խեղկատակը» և «Շելկունչիկ»-ը՝ «Кинопоиск»-ծառայության և «Яндекс»-ընկերության հետ:
-Դուք հանդես եք գալիս նաև ՌԴ սահմաններից դուրս: Որն է ձեր համերգային աշխարհագրությունը։
-Մենք ելույթ ենք ունեցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, 2024-ին երկու անգամ եղել ենք Դուբայում՝ Coca-Cola Arena-ում հավաքելով ավելի քան 10 հազար հանդիսատես, այդպիսով դառնալով միակը, որն այդպիսի արդյունքներ է գրանցել: Բայց հենց Երևանը մեր երաժիշտների համար առանձնահատուկ է. մենք սիրահարված ենք ձեր քաղաքին ու հանդիսատեսին և հատուկ ոգևորությամբ ենք ելույթ ունենում այստեղ:
-Ինչպե՞ս հասաք 15 հազարից ավելի հանդիսատեսի ռեկորդին։
-Դա եղել է «Մինսկ-արենա»-ում, «Սառցե պալատում» և «ЦСКА-արենա»-ում։ Մեր ծրագրում համար կա, որը հատկապես շատ է սիրում մեր ունկընդիրը՝ Interstellar ֆիլմի սաունդթրեքն է, որի վերջում դիրիժորը լապտեր է վառում։ Հավատացեք, երբ ամբողջ դահլիճը լուսավորվում է լույսերով՝ դա իսկական մոգություն է։
-Բացի երաժշտական ծրագրից, ինչի՞ց են կազմված ձեր շոուները։
-Երաժշտությունն, անպայման, հիմքն է, սակայն, որպեսզի սիմֆոնիկ նվագախումբը դառնա մեծ շոու՝ մենք ամբողջովին վերանայել ենք համերգի ձևաչափը։ Հանդիսատեսը կտեսնի վառ և հզոր լույս, եզակի տեսաշար, հետաքրքիր էֆեկտներ, հաղորդավարի հետկադրային ձայն և կենդանի հնչողություն։ Այս ամենը ամբողջությամբ տանում է հանդիսատեսին յուրաքանչյուր ստեղծագործության մթնոլորտ։
-Ինչպե՞ս եք հասցնում մեկ տարում ավելի քան 50 համերգ տալ։
-Դա թիմային աշխատանքի և մանրակրկիտ պլանավորման արդյունք է։ Մեծ կոլեկտիվ ունենալու շնորհիվ կարող ենք հերթափոխել արտիստներին և ծրագրերը։ Բարդությունը փոխհատուցվում է բազմազան ռեպերտուարով։
-Ինչ եք կարծում, նվագախումբն ունի՞ շոուներ, որոնք ամենամեծ արձագանքն են գտել լսարանի կողմից:
-Այս պահին ունենք յոթ մեծածավալ շոու, նախատեսված են նոր համարներ, սակայն մենք չենք կարող առանձնացնել որևէ մեկը. այդտեղ է հենց ողջ գրավչությունը: Եթե հանդիսատեսը ներկա է գտնվում մեր համերգին, նրան կհետաքրքրեն մնացած բոլորը, քանի որ ամեն մեկը եզակի է յուրովի, յուրաքանչյուրն ունի իր երկրպագուներն ու ֆանատները։ Սակայն երևանցիները հատկապես ջերմ են ընդունում Cinema Medley-ն։ Սա արդեն կլինի մեր 7-րդ համերգը արևոտ Հայաստանում։ Մինչ հանդիպում սեպտեմբերի 7-ին: