Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե իրենք ՀՀ տարածքային ամբողջականությունը միշտ են պաշտպանել և դեմ են տարածաշրջանում ուժի ցանկացած կիրառմանը։ 

Ըստ նրա, տարածաշրջանի ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային պետություններին իրավիճակն ավելի է բարդացնում. 

«Իրանի համար Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիության մասին, ու կարծում ենք՝ դրանք աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ կարող են դառնալ»։

99