Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մյասնիկյան - Սարալանջի պողոտաներ տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով` այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 10:00-ը:

224