Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: 

177