Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում»,- տեղեկացրել է խոսնակը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հաղորդել են, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը։

90