Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, շրջել հաստատությունում, ծանոթացել պայմաներին, մատուցվող ծառայություններին, երեխաների խնամքի կազմակերպման մանրամասներին։

Այս մասին տեղեկացրել է ԱՍՀ նախարարությունը:

 

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը որպես հյուր ներկա է եղել նաև Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով շնորհավորել է երեխաներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի։

Տոնական օրվա առիթով «Յունիբանկի» գործընկերները խնամք ստացող երեխաներին հանձնել են նվերներ։

72