Կոտայքում «Ford Transit»-ը «բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Աշոտ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
02 Սեպտեմբեր, 2025 11:36
122
Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 տուժած
08 Մարտ, 2025 21:19
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը մահացել է
04 Փետրվար, 2025 10:53
Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ կան վիրшվորներ
02 Փետրվար, 2025 22:39