
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնյան համաձայնագրերը զգալիորեն արագացրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից ժամանած ինքնաթիռում։
Նա հույս է հայտնել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հնարավորինս շուտ հաստատման մասին։
«Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնագրերն իհարկե արագացրել են հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծապես հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել վերջնական կետին։ Ես մանրամասն բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս երկու հանդիպումների ժամանակ ես տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն դիրքորոշումն ունեն»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։