Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում նպատակ ունի աջակցել կանաչ տնտեսության կայուն զարգացմանը։

Համագործակցություն շրջանակում  հնարավոր է լինելու գնահատել Բանկի կողմից տրամադրվող վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակվելու են առաջարկություններ դրանց նվազեցման ուղղությամբ։

Հայէկոնոմբանկի և PCAF-ի համագործակցության մոտեցումները համահունչ են Բանկի բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) տեսլականին, որը ծառայում է կայուն զարգացման նպատակներին։

PCAF ստանդարտներին հետևելու պատրաստակամությամբ Հայէկոնոմբանկը.

  • փորձելու է մինչև 2035 թվականն ապահովել կլիմայական չեզոքություն` կրճատելով բիզնես գործընթացների արդյունքում շրջակա միջավայր արտանետված ջերմոցային գազերը,
  • պարտավորվում է չափել և բացահայտել ածխածնային արտանետումները,
  • համապատասխանեցնելու է վարկային պորտֆելը PCAF ստանդարտներին։

Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) մասին

PCAF-ը միջազգային մակարդակով գործարկվել է 2019-ին։ Այսօր ավելի քան 600 ֆինանսական կազմակերպություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի բոլոր մասնակիցները համագործակցում են ջերմոցային գազերի արտանետումները չափելու և բացահայտելու ստանդարտները մշակելու ուղղությամբ։ Ստանդարտների նպատակն է չափել և հրապարակել ֆինանսական կազմակերպությունների վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

111