Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը, ի տարբերություն մի շարք այլ պետությունների, մտադիր չէ նվաստացուցիչ խնդրանքներով արտաքին աջակցություն հայցել. հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետդումայի 9-րդ գումարման առաջին լիագումար նիստում։

«Ռուսաստանը, ինչպես ոմանք (մատով ցույց չենք տա), չի վազելու ամբողջ աշխարհով մեկ և նվաստացուցիչ կերպով՝ ձեռքը պարզած, ողորմություն խնդրելու»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ ինքը հստակ գիտակցում է, որ Ռուսաստանին ոչ ոք ոչինչ չի տա։ Բացի այդ, Պուտինը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ երկրի ֆինանսական համակարգն ու տնտեսությունը կայունություն են ցուցաբերում։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ չափազանց կարևոր է խուսափել սխալներից և պատասխանատու մոտեցում ցուցաբերել առանցքային ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։

108