Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է դադարեցնել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Flydubai» ավիաընկերության թռիչքները դեպի Իսրայել այն բանից հետո, երբ ընկերության ինքնաթիռներից մեկը Դուբայից Թել Ավիվ թռիչքի ժամանակ ազդանշան է տվել ինքնաթիռի առևանգման մասին և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։
Այս մասին հայտնել է N12 լրատվական ալիքը։
Հաղորդման համաձայն՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում Ռեգևի և Իսրայելի անվտանգության ծառայության միջև «թեժ խոսակցություն» է տեղի ունեցել։
«Ynet» լրատվական հարթակի փոխանցմամբ՝ տրանսպորտի նախարարը պնդում է, որ «Flydubai»-ն խախտել է ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված ավիացիոն համաձայնագիրը՝ դեպի Իսրայել իրականացվող չվերթի համար Օմանի քաղաքացի օդաչու նշանակելով։ Օմանն այն երկրներից է, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի։
Ռեգևը պնդում է, որ Flydubai-ի թռիչքները դեպի Իսրայել պետք է կասեցվեն առնվազն մինչև միջադեպի հետաքննության ավարտը։