Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական ​​իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: 

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը։

Նա նշել է, որ Լուսնի այս տարվա առաջին խավարումը դիտվել էր մարտի14-ին: 

«Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։ Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55»,- ասված է գրառման մեջ:

Ըստ Ազիզյանի՝ երևույթն ընդհանուր կտևի 5 ժամ 27 րոպե, իսկ լրիվ փուլը՝ 1 ժամ 22 րոպե:

Այն տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

172