Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արմավիր համայնքի ղեկավար  Վարշամ Սարգսյանն  սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝  նշելով․

«Այցելեցի Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Շահումյան-Հանրապետություն հատված՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: 

Նշված հատվածում այս պահին իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներ: 

Ծրագրի մրցութային արժեքը 271 800 000 ՀՀ դրամ է՝ 65% համայնք, 35% պետություն համաֆինանսավորմամբ:

Շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկեցինք իրականացվող աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը»։

119