Իրանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ռուբինյանը՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարարին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ:
«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
09 Սեպտեմբեր, 2025 14:21
192
ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի և Մատենադարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել. բացվել է Հայկական անկյուն
08 Սեպտեմբեր, 2025 10:11
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
28 Օգոստոս, 2025 12:30
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը
19 Օգոստոս, 2025 10:33