
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է մանրամասներ նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, անդրադարձել 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, ինչպես նաև պետական մարմինների՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այլն:
Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:
Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել Ֆինանսների նախարարության հետ, նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար: