Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հասկանում եմ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք ուզում մտածել, մի հատ առաջարկում եմ մտածենք, օրինակի համար, էն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում: Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ավագանու անդամ Պետրոս Զարուկյանին:

Մինչ այդ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտարարել էր, որ Տիգրան Ավինյանն առանց մրցույթի երկու ընկերության Երևանի փողոցներում գովազդային վահանականեր դնելու իրավունք է տվել, որոնցից մեկը ներկայում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Այվազյանն է, մյուսը՝ նախարարի խորհրդական։

 Զարուկյանը նշել է, որ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը 12 մլն դոլարով կառուցել է մի անձ, որը ՔՊ-ին մերձավոր է։

Տիգարն Ավինյանը նշեց, թե Ալբերտ Ազարյանի մարզադպրոց է կառուցվում, որը մեծ նախագիծ է և շինարարը այն պետք է իրականացնի մեկ տարվա ընթացքում։

Քաղաքապետի խոսքով, մեկ անձից գնումների դեպքում էլ 3 ընկերության ուղղվում է գնահարցում և նվազ գին առաջարկողի հետ էլ կնքվում է պայմանագիրը, իսկ մարզադպրոցի կառուցման որոշումը կայացրել է կառավարությունը, որովհետև 2027 թվականին այդ մարզադպրոցում պետք է անցկացվի աշխարհի առաջնությունը։

«Ես մեկ-մեկ ապշում եմ, չնայած ապշելու բան չկա։ Գիտեք, կարելի է ամեն ինչի անունը կոռուպցիա դնել, մեկհարկանի առանձնատունը կարելի է կոչել «դղյակ»։ «Հետք»-ից պարբերաբար հարցումներ եմ ստանում՝ մոտավոր այս բովանդակությամբ՝ մինչև 2018 թվականը դուք սոված էիք, 2018 թվականից հետո կտրուկ հարստացաք։ Հետո հիշեցի, որ 2017 թվականին մի հայտարարագիր ունեի հանձնած, լավ էր հանձնել էի, ֆիքսեցի՝ կներեք ժողովուրդ, միայն ես այդ տարի, 28 տարեկանում, 30 մլն եկամուտ ունեի։ Հասկանում եմ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք ուզում մտածել, մի հատ առաջարկում եմ մտածենք, օրինակի համար, էն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում»,- հավելել է Ավինյանը:

454