
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։
Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին Փափազյան փողոցում երեք երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Արտաշատի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, հասցրել փոխադարձ հարվածներ։ Այդ ընթացքում էլ 28-ամյա երիտասարդն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա երիտասարդի որովայնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիճաբանությանը մասնակից երիտասարդները ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։