Լեհաստանը կբացի սահմանը զորավարժությունների ավարտից հետո․ Բելառուսի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհական կողմը, միևնույն է, ստիպված կլինի բացել Բելառուսի հետ սահմանը «Արևմուտք-2025» զորավարժությունների ավարտից հետո։ Այս կարծիքը հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Նրանք ոչ մի տեղ չեն գնա, նրանք կբացեն սահմանը», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք լեհական կողմը կվերսկսի անցակետերի աշխատանքը սեպտեմբերի 12-16-ը կայանալիք բելառուսառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների ավարտից հետո։
12 Սեպտեմբեր, 2025 13:57
61