Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարվել է «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջին համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի մեկնարկը՝ նախարարն ընդգծել է՝ հանդիսատեսը նշանակալի ծրագրի է ականատես լինելու ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ակտիվորեն հյուրախաղերի է մեկնում ամենատարբեր երկրներ: Առաջիկայում հյուրախաղեր են լինելու Գերմանիայում, Միջին Արևելքի երկրներում: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն արդեն նշանակալի իրադարձություն է դարձել Չինաստանում։ Առանձնահատուկ հպարտություն է, որ մեր հանդիսատեսը կարող է վայելել բարձրորակ երաժշտություն, մեր երկիր այցելած զբոսաշրջիկները կարող են ունկնդրել այն բարձր արվեստը, որը հնչում է նաև միջազգային բեմերից, ամենահեղինակավոր փառատոներում։

82