Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է մի հետաքրքիր պատմական դրվագի՝ Արտավազդ արքայի խոսքին, որն ուղղված էր իր հորը՝ Արտաշես Բ-ին։ Այդ խոսքում Արտավազդը կշտամբում էր հորը՝ իրեն ավերված երկիր թողնելու համար։

Այս դրվագը հետաքրքիր է նրանով, որ իրականում Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից և Սարգսյանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսկապես ժառանգել էր ավերված մի երկիր, որն այսօր վերականգնվում ու վերակառուցվում է՝ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք։ Փոքր-ինչ փոխելով Արտավազդի խոսքերը, որոնք ուղղված էին իր նախորդին, մենք մեր նախորդներին ասում ենք․ «Մինչ դուք գնացիք և ողջ երկիրը ձեզ հետ տարաք, մենք վերցրեցինք պատասխանատվություն և ձեր թողած ավերակների վրա նոր երկիր ու պետություն ենք կառուցում»։

Ինչ վերաբերում է ջղաձգություններին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա խոսափողների կողմից Նիկոլ Փաշինյանին ամենօրյա անդրադարձը լավագույնս ցույց է տալիս, թե իրականում ով է ջղաձգված, ավելին՝ հայտնված ցայտնոտում։

Եվ վերջում մի խորհուրդ․ զգույշ եղեք, ասում են՝ կարիճն էլ երբեմն իր թույնից է սատկում»։

324