Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մանչեսթրի սինագոգում տեղի է ունեցել զանգվածային դանակահարություն, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են, չորս քաղաքացի վիրավորվել է՝ «ինչպես մեքենայի հարվածից, այնպես էլ դանակահարության հետևանքով»։

«Մեկ տղամարդու վրա կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ հանցագործն է»,- գրել է ոստիկանությունը։

Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը այն անվանել է «լուրջ միջադեպ», բայց հավելել է, որ անմիջական վտանգն անցել է։

Նա խորհուրդ է տալիս մարդկանց «խուսափել այդ տարածքից»։

Միջադեպը տեղի է ունեցել Յոմ Կիպուրի օրը, որը հրեական կրոնական օրացույցի ամենասուրբ օրն է։ Այդ օրը մեծ թվով հրեաներ են այցելում սինագոգներ և ծոմ պահում։

493