Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանությունը Մանչեսթրի սինագոգում հարձակվողին նույնականացրել է որպես սիրիական ծագում ունեցող 35-ամյա բրիտանացի քաղաքացի՝ Ջիհադ ալ-Շամի անունով:

Բացի այդ, հինգշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, նրանք հայտարարել են հարձակման հետ կապված ևս երեք կասկածյալների ձերբակալման մասին։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հարձակումը որակել են որպես ահաբեկչական։

«Մենք կարող ենք հաստատել, որ երեք կասկածյալներ ներկայումս կալանքի տակ են և ձերբակալվել են ահաբեկչական գործողություններ կատարելու, նախապատրաստելու և հրահրելու կասկածանքով», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Կասկածյալներն են 30-ամյա երկու տղամարդ և 60-ամյա մի կին:

Մանչեսթրի սինագոգում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է ոստիկանությունը։

583