
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան): Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է: Դեկտեմբերի 29-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են:
Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել 077 805 687 հեռախոսահամարով: Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ծրագրում կհնչեն ՝ Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 թիվ 1 Յոհաննես Բրամս Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 թիվ 2 Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96