Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը պետությունների ղեկավարների հետ ընդլայնված նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ նեղ կազմով նիստից հետո որոշում է կայացվել, որ Թուրքմենստանը 2026 թվականին ստանձնի Համագործակցության նախագահությունը։ Տաջիկստանը և Ուզբեկստանը կլինեն համանախագահներ։

«Քանի որ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ավանդաբար անցկացվում է Համագործակցության նախագահող երկրում, որոշվել է Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում», - ասել է Լեբեդևը։

818