Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի՝ Անկախ պետությունների համագործակցությանը «ԱՊՀ+» ձևաչափով միանալու հարցը ներկայումս քննարկվում է։

Իսլամական Հանրապետությունը կարող է դառնալ այդ կարգավիճակն ստացած առաջին երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Թուրքմենստանում՝ «Ավազա» գագաթնաժողովում, հոկտեմբերի 9-ին առաջին անգամ ներկա էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը հայտարարեց, որ իրենք կցանկանային սկսել «ԱՊՀ+» ձևաչափով համագործակցությունը։ Այս հարցը, բնականաբար, ԱՊՀ անդամ շատ երկրների հետաքրքրությունն առաջացրեց։ Եվ, որքան զգում եմ, գնահատականները հիմնականում դրական են։ Այժմ հենց այն հարցն է լուծվում, թե ինչպես Իրանի համար ապահովել նման ձևաչափ՝ որպես առաջին պետության»,- ասել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։

152