Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր կարծիքը ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանք պնդում են, որ հենց Թրամփի և Պուտինի զրույցն է Սպիտակ տան ղեկավարին դրդել Զելենսկիին ասել, որ «հակամարտությունը պետք է դադարեցվի գոյություն ունեցող առաջնագծում»։
Reuters-ի տվյալներով՝ ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել նրա վրա՝ համաձայնվելու Ռուսաստանին որոշ տարածքներ զիջելուն։ Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սպիտակ տուն այցը և Թրամփի հետ հանդիպումը չեն անցել այնպես, ինչպես Զելենսկին հույս ուներ։