Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը հաղթել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահական ընտրություններում։ Նա ստացել է ձայների 62.76%-ը։
Թուրքիայի կողմից աջակցվող Էրսին Թաթարը ստացել է ձայների 35.81%-ը։
«Այս ընտրություններում պարտվողներ չկան։ Սա բոլորիս՝ կիպրոսցի թուրքերի համատեղ հաղթանակն է։ Ես իմ պարտականությունները, հատկապես արտաքին քաղաքականության հարցերում, կկատարեմ Թուրքյայի Հանրապետության հետ սերտ կապի մեջ լինելով, ուստի անհանգստության պատճառ չկա»,- հայտարարել է հաղթողը։
Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին նշում է, որ ընդդիմադիր, եվրոպամետ թեկնածուի հաղթանակը Հյուսիսային Կիպրոսում կայացած ընտրություններում լուրջ մարտահրավեր է Էրդողանի համար։
Էրհյուրմանն ու Էրդողանը ներկայացնում են Կիպրոսի խնդրի լուծման տարբեր մոտեցումներ։ Էրհյուրմանն աջակցում է Կիպրոսի երկու հատվածների ֆեդերատիվ միավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի բանաձևերի վրա, մինչդեռ Էրդողանը կողմ է երկու պետությունների տարբերակին։ Այս հակադրությունը արտացոլում է Կիպրոսի թուրքական հատվածում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները։
Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի կողմից աջակցվող թեկնածուն նման մասշտաբի պարտություն է կրում։