Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեր Արամ քահանա Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ շարունակելու է ծառայությունը Հովհաննավանքում. «Ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ինչ են անում: Երբ ինձ անվանում են հակաեկեղեցական, ես հիմա հակառակն եմ ասում՝ հակաեկեղեցականը հենց իրենք են: Ոչ միայն ես թույլ չեմ տալու, իմ թույլ տալ-չտալը երկրորդական է, այլ ժողովուրդը թույլ չի տալու, և  ասում եմ, որ ականջներին օղ անեն, որովհետև այս ժամանակ դեպքերից հետո եթե փորձեր անեն, ժողովրդի ուժը կզգան»: 


Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներին՝ Տեր Արամն ասաց. «Հարցերը, որ իրենց տրվել են, շատ զարմանալի են: Կարծում եմ, երբ այս ամեն ինչը լուսաբանվի, ցնցող է լինելու մեր հասարակության համար, երբ իմանան, թե այս քահանաներին ինչու են կանչել Քննչական կոմիտե: Սա ոչ թե իրենց վնասելու համար են կանչել , այլ իրենց օգնելու: Քահանաների հետ խոսելուց հետո, համոզված եմ, էնպիսի տեղեկություններ են լինելու շուտով համացանցում, որ ուղղակի այն մարդիկ, որոնք վատ բաներ են գրում հենց իմ հասցեին, հենց այդ մարդիկ էլ փորձելու են ինձ արդարացնել»: 
 

2782