Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը չեղարկվել է։
«Ինձ ուղղակի թվաց, որ դա ճիշտ չի։ Ինձ թվաց, որ մենք չենք հասնի այնտեղ, որտեղ պետք է հասնեինք։ Այդ իսկ պատճառով ես չեղարկեցի այն։ Բայց մենք դա կանենք ապագայում»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, ԱՄՆ նախագահը նշել է, որ, իր կարծիքով, Պուտինը կցանկանար ավարտել պատերազմը։ «Կարծում եմ՝ նրանք խաղաղություն են ուզում, երկուսն էլ խաղաղություն են ուզում»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին։ Թրամփը նաև կրկնել է, որ պատերազմը չէր սկսվի, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր ՌԴ նախագահի հետ Բուդապեշտում գագաթնաժողով անցկացնելու ծրագրերի մասին: Գագաթնաժողովի ամսաթիվը չէր նշվել, բայց ենթադրվում էր, որ այն կկայանա հոկտեմբերի վերջին: