Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Եվրամիությունում էներգետիկ իրավիճակին, մեջբերել է հետևյալ ասացվածքը. «Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը»։

«Իմ կարծիքով՝ հենց դա էլ այսօր տեղի է ունենում Եվրամիության երկրներում»,- ասել է Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի ժամանակ։
Հունվարին ԵՄ խորհուրդը հաստատել էր կանոնակարգ, որը նախատեսում է ռուսական հեղուկ բնական գազի և խողովակաշարային գազի ներկրման աստիճանական դադարեցում։ Կարճաժամկետ պայմանագրերով ՀԲԳ-ի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 25-ին, իսկ երկարաժամկետ պայմանագրերի դեպքում՝ 2027 թվականի հունվարի 1-ից։ 

134